ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Մարդ բռնելը՝ քաղաքական միակ ծրագիր

Մարդ բռնելը՝ քաղաքական միակ ծրագիր
21.11.2025 | 15:19

Այսօր հայերենի ամենատարածված, գործածական բառերն են՝ կալանք, դատ, դատավոր, դատախազ, ԱԱԾ, գաղտնալսում, քննչական։

Միայն սա հերիք է հասկանալու համար, որ մենք ապրում ենք աննորմալ իրականության մեջ։ Հերիք է հասկանալու համար, որ որևէ ստեղծագործ, որևէ պոզիտիվ զարգացում և պրոցես հնարավոր չէ։ Այս բառերը լավագույնս են նկարագրում երկրի մթնոլորտը։ Մի երկիր, որտեղ իշխանության հպարտության առարկան մարդ բռնելն է, չի կարող իր քաղաքացիների համար լինել գրավիչ, չի կարող ունենալ զարգացման պոտենցիալ։ Մեզ մոտ ցանկացած քննարկում, ցանկացած ելույթ վերջանում է իշխանության կողմից մարդ բռնելու սպառնալիքով և ռեալիզացիայով։ Ցանկացած ընտրություն վերջանում է ոչ թե իրար շնորհավորելով ու աշխատելու պատրաստակամությամբ, այլ՝ բռնելու, խուզարկելու, կալանավորելու պատմություններով։

Երբ կալանքներից մարդկանց են ազատում, ես էլ բոլոր նորմալ մարդկանց պես ուրախանում եմ, բայց օրվա տրամաբանությունը մեջս կասկած է մտցնում. դա անում են տեղեր ազատելու, նոր խմբաքանակ կեղծ գործերով նորերին կալանավորելու համար։

Բաքվի բանտերում ցմահի տարվող մեր հայրենակիցների ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է։ Լավ, էս ի՞նչ ենք անում։

Չի կարող իշխանությունն ընտրազանգված հավաքել՝ մարդ բռնելու խոստումով։ Չի կարող իշխանությունը երկրի զարգացման ծրագիրը կառուցել կոտրելու, բռնելու, պատժելու, քանդելու, դեստրուկցիայի խոստումներով։ Սա հակասում է առողջ տրամաբանությանը, սա հակասում է կյանքի օրենքներին։

2026-ի ընտրությունները սրա մասին են. փոխել երկրի բովանդակությունը։ Պետությունները զարգանում են մտքով, գաղափարներով, ներքին համերաշխությամբ, արդար դատարաններով։ Եթե մենք ունենանք ճիշտ մտածող լիդերություն, որոնք մարդկանց հետ կխոսեն մարդկային լեզվով, այս պարզ բաները կկարողանան ձևակերպել և տեղ հասցնել, մենք կունենանք արդյունք։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ